Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եթե… ապա Հայաստանում ոչխարները մեծամասնություն կկազմեին

Եթե… ապա Հայաստանում ոչխարները մեծամասնություն կկազմեին
12.08.2023 | 14:49

ՈՒղիղ հինգ տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլը ՀՀ բազմահազար գործազուրկ քաղաքացիներին խորհուրդ տվեց ոչխար պահել:

Եվ, եթե ՀՀ բոլոր գործազուրկ քաղաքացիներն ընդունեին Փաշինյան Նիկոլի խորհուրդը, ապա այս տարի վերջիններիս պահած ոչխարները կդառնային հինգ տարեկան և դրանցից յուրաքանչյուրը բազմաթիվ գառներ կունենար:

Հայաստանում ոչխարները մեծամասնություն կկազմեին: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվեր և բոլորը կապրեին երջանիկ և համերաշխ:

Արդյոք կյանքի կոչվե՞ց Փաշինյան Նիկոլի դարակազմիկ այդ ծրագիրը:

Չգիտեմ:

Կարծում եմ՝ շուտով կերևա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4557

Մեկնաբանություններ